ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Եվրահանձնաժողովն առաջարկել է 90 մլն եվրո հատկացնել ԵՄ պաշտպանական արդյունաբերությանը

Եվրահանձնաժողովն առաջարկել է 90 մլն եվրո հատկացնել ԵՄ պաշտպանական արդյունաբերությանը
26.09.2016 | 22:59

Եվրահանձնաժողովն առաջին անգամ առաջարկել է 90 մլն եվրո ներդնել 2017-19 թթ. ԵՄ պաշտպանական արդյունաբերության զարգացման գործում՝ հայտնել է Եվրոպական պաշտպանական գերատեսչության տնօրեն Ժորժ Դոմեկը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ուղի է բացում պաշտպանական հետազոտությունների նշանակալի ծրագրի իրագործման համար՝ սկսած 2021-ից՝ ԵՄ բյուջեի միջոցների հաշվին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ավելի վաղ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել էր, որ որպեսզի երաշխավորվի եվրոպական պաշտպանության ամրությունը, եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը պետք է ապացուցի ինովացիաների հանդեպ իր ունակությունը։ Նա խոստացել է մինչ տարեվերջ առաջարկ ներկայացնել եվրոպական պաշտպանական հիմնադրամի ստեղծման մասին՝ ակտիվորեն խթանելու հետազոտություններն ու ինովացիաները։

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ